Սպիտակ տունը խոսել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցությունների մասին
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև իբր շարունակվող գաղտնի բանակցությունների մասին լուրերը՝ ասելով, որ մարդիկ շատ բան են ասում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ Վաշինգտոնը քննարկում է հարցեր, որոնք վերաբերում են Միացյալ Նահանգներին, բայց չեն առնչվում Ուկրաինային:
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է երկխոսությունը Ռուսաստանի հետ երկկողմ կարևոր թեմաների շուրջ. «Ես այստեղ շեշտում եմ երկկողմ բառը, քանի որ մենք ռուսների հետ չենք քննարկում այլ հարցեր»,–նշել է նա։
Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Ուկրաինայի մասին ոչինչ առանց Ուկրաինայի սկզբունքին։