Ամերիկյան և ռուսական կողմերը բանակցում էին միջուկային զենքը զսպելու հարցի շուրջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է Վաշինգտոնի շփումները Կրեմլի հետ, հայտնում է BBC-ն։
Նրա խոսքով, ամերիկյան և ռուսական կողմերը բանակցում էին միջուկային զենքը զսպելու հարցի շուրջ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Կիևը երբեք չի հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից, սակայն դրանք հնարավոր են միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։