Պուտինը չի գնա G20-ի գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բալի՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի աշխատակազմի դիվանագիտական աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ պետության ղեկավարի փոխարեն Ռուսաստանը կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Պուտինն այս պահին ռացիոնալ հնարավորություններ չի տեսնում գագաթնաժողովի շրջանակներում ինչ-որ հարց լուծելու համար, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։