Կիևում քննարկում են Դոնբասից հրաժարվելու տարբերակը. Ռադայի նախկին պատգամավոր
Մանդատից զրկված Գերագույն Ռադայի պատգամավոր Իլյա Կիվան ասել է, որ, իր տեղեկություններով, բանակցային դիրքորոշումը մշակվում է Վլադիմիր Զելենսկու գրասենյակում, մասնավորապես՝ քննարկում են Դոնբասից հրաժարվելու տարբերակը։
Այս մասին գրում է Ria.ru-ն։
Եթե Զելենսկին պահպանի իշխանությունը, ապա կլինի ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում,- գրել է Կիվան իր Telegram ալիքում։
Միաժամանակ նա վստահ է, որ Կիևում նման որոշումը կկարողանան ներկայացնել որպես հերթական հաղթանակ։