Երկար ամիսներ ԱՄՆ-ից ցանկություն չենք տեսնում լուծելու կոնկրետ խնդիրները. Զախարովան՝ գերիների փոխանակման հարցի մասին
Ռուսաստանը շարունակում է կապերն ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման հարցով, աշխատանքներ են տարվում հատուկ ծառայությունների միջոցով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Աշխատանքն իրականացվում է համապատասխան իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների միջոցով։ ԱԳՆ-ն արտաքին փոխգործակցություն է իրականացնում, սակայն, ցավոք, երկար ամիսներ ԱՄՆ-ից ցանկություն չենք տեսնում լուծելու կոնկրետ խնդիրները»,- ասել է Զախարովան Սոլովյովի ուղիղ եթերում։