Իրանի խորհրդարանը կոչ է արել ցուցարարներին մահապատժի ենթարկել
Իրանի խորհրդարանի 227 պատգամավորներից բաղկացած խումբը դատական իշխանություններին կոչ է արել մահապատժի ենթարկել հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալված մարդկանց, գրում են իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները։
Կիրակի օրը խորհրդարանում ցուցարարներին համեմատել են ԴԱԻՇ-ի անդամների հետ, ովքեր ոտնձգություն են անում մարդկանց կյանքի և ունեցվածքի նկատմամբ։
Իրանի ռեժիմը մինչ այժմ մի քանի մարդկանց մեղադրել է Իսլամական Հանրապետության դեմ առճակատման մեջ՝ ցույցերին մասնակցելու համար։