ՀԱՊԿ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը
ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա նոյեմբերի 10-ին` տեսակոնֆերանսի միջոցով։ Այս մասին գրում է Кussian.rt.com-ը։
Նշվում է, որ նիստը վարելու է Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տախիր Խայրուլոևը: