Իրանում ներքին հակամարտություն են սկսվել՝ ՌԴ-ին անօդաչու թռչող սարքերի մատակարարման պատճառով․ The Guardian
Իրանում մի շարք պահպանողականներ և լրագրողներ դեմ են Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարմանը և պնդում են, որ Մոսկվան «ագրեսորն» է Ուկրաինայի հետ հակամարտությունում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հոդվածում մեջբերում է պահպանողական «Jomhouri-e-Islami» թերթի խմբագիր Մասիհ Մոհաջերիի կարծիքը, որը կարծում է, որ պաշտոնական Թեհրանը պետք է «խորհուրդ տա պատերազմ սանձազերծած կողմին պահպանել միջազգային կանոնները»։ Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանն իրավունք չունի Ուկրաինայում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, որոնք իբր տրամադրել է Իրանը։ Նա նաև պնդում է, որ Իրանը հրապարակայնորեն կդատապարտի Ռուսաստանի իշխանությունների գործողությունները և առաջարկի Ուկրաինային իրանական անօդաչու սարքեր մատակարարել։
Նյութում նշվում է, որ Իրանի ներքին հակամարտությունը կարելի է դատել նաև Մոսկվայում հանրապետության նախկին դեսպան Նեմաթոլլահ Իզադիի խոսքերով, ոորը պնդում է, որ Իրանի ԱԳՆ-ն և կառավարության դիվանագիտական կորպուսը տեղյակ չեն եղել գործարքի մասին՝ կապված անօդաչու թռչող սարքերի վաճառքի հետ։