Արմեն Գրիգորյանը և Լեհաստանի Սենատի փոխնախագահը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերները
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները:
Նշվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահն երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը: Այս համատեքստում Բոգդան Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին: