Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որը վարում էր վարչության նախագահ՝ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Քննարկվել են կուսակցության 6-րդ համաժողովում ընդունված կանոնադրությունից բխող հարցեր և կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են վարչության աշխատանքներին, վարչության նախագահի տեղակալների գործունեության ոլորտներին, կուսակցության աշխատակազմի կառուցվածքին ու հաստիքացուցակին, կուսակցության 2023 թվականի բյուջեի նախագծին:
Քննարկվել է նաև կուսակցության քաղաքական ժողովի անհատական կազմը և որոշում է կայացվել մինչև տարեվերջ հրավիրել քաղաքական ժողովի առաջին նիստը: