Չինական ներխուժումը Թայվան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում. Թայվանի նախագահ
Չինաստանի ներխուժումը Թայվան կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում, և դրանք միայն խոսքեր չեն, ասել է Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենը, գրում է The Atlantic-ը։
Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, զինվորական համազգեստով գնահատում չինացի զինվորականների աշխատանքը։
Այցի ընթացքում Չինաստանի նախագահը զինվորականներին հրահանգել է բարձրացնել մարտունակությունը և ուժեղացնել կռվելու և հաղթելու կարողությունը։
Նա նշել է, որ երկրի զինված ուժերի պատրաստումը պետք է լինի համապարփակ։ Բացի այդ, կարևոր է զինվորների և սպաների գաղափարական դաստիարակության ապահովումը։
Այժմ, ընդգծել է Սի Ցզինպինը, աշխարհում փոփոխություններ են տեղի ունենում։ Եվ նման ժամանակաշրջանում անհրաժեշտ է պաշտպանել հայրենիքն ու ազգային ինքնիշխանությունը։
Նա ընդգծել է, որ զինվորականները պետք է բոլոր ջանքերը կենտրոնացնեն ռազմական գործերի վրա, ինչպես նաև բարելավեն զորքերի հմտությունները՝ արագացված տեմպերով հաղթական պատերազմ վարելու գործում։