ԵՄ-ն խոստացված գումար չի կարող հատկացնել Ուկրաինային
Եվրամիությունը չի կարողանա Ուկրաինային հատկացնել մայիսին խոստացված 9 միլիարդ եվրոյից 3-ը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը Բրյուսելում ԵՄ տնտեսական և ֆինանսների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ 2,5 միլիարդ եվրոն, որը Կիևը կստանա մինչև նոյեմբերի վերջ, վերջինն է լինելու այս տարվա ընթացքում։