Նիկոլն իր էրատոյի հետ ծառ է տնկում, իսկ քոչվոր ցեղի առաջնորդը Շուշիում նկարագրում է իր Նիկոլի «խաղաղության օրակարգը» և սպառնում (լուսանկար)
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է Արդրբեջանի նախագահ Ալիևի այցին Շուշի:
Նա մասնավորապես գրել է. «1-ին նկարում ալիևի նիկոլներն ու էռատոն Արցախի «հոգսից» թեթևացած ծառ են տնկում Երևանում: 2-րդ նկարում քոչվոր ցեղի ներկայացուցիչները, էլի ալիևինը, ծառ են տնկում Նիկոլի լաչին դարձրած Բերձորում:
3-րդ նկարում քոչվոր ցեղի առաջնորդը՝ իր էրատոյի հետ, Նիկոլի դժգույն ու դժբախտ դարձրած շուշայում, իսկ մեր փառահեղ Շուշիում նկարագրում է իր Նիկոլի «խաղաղության օրակարգը», որտեղ հիշեցնում է սեպտեմբերի 13, 14-ը և զգուշացնում...
Իսկ մեզ միավորել է մեր տղաների արյան կանչը, Հայրենիքի կորուստը, մեր անկյանք կյանքն ու կորցրած ապագան... երկու տարի... չպիտի հուսալքվել, մենք մեծ պարտք ունենք մեր սերունդներին՝ արժանապատիվ խաղաղություն ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ և արդար դատաստան նրանց, ովքեր պատերազմ բերեցին և մեզ հայրենազուրկ դարձրին...»:


