Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի՝ Թեհրանի կողմից Երևանին աջակցելու մասին հայտարարությանը
Մեր հարևաններից որևէ մեկի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում առերեսվել մեկ այլ հարևանի հետ, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Քանանին նշել է, որ Իրանը հարգում է երկրների տարածքային ամբողջականությունը և հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օգտին։
«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա։ Մեր հարևաններից որևէ մեկի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում հակառակվել մեկ այլ հարևանի»,- ասաց նա: