Ռուսական ռազմական ինքնաթիռը գաղտնի Թեհրան է տեղափոխել 140 միլիոն եվրոյի կանխիկ գումար և զինամթերք
Ռուսաստանը Իրանին կանխիկ գումար և Ուկրաինայում առգրավված արևմտյան զենք է տվել անօդաչու թռչող սարքերի դիմաց, որոնք նա օգտագործում է ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածելու համար, հայտնում է Sky News-ը։
Ըստ հրապարակման՝ ռուսական ռազմական ինքնաթիռը գաղտնի Թեհրան է տեղափոխել 140 միլիոն եվրոյի կանխիկ գումար և զինամթերքի երեք մոդել՝ բրիտանական NLAW հակատանկային հրթիռը, ամերիկյան Javelin հակատանկային հրթիռը և Stinger զենիթահրթիռը։ Sky News-ի աղբյուրի համաձայն՝ զենքը բրիտանական և ամերիկյան ռազմական տեխնիկայի խմբաքանակից է, որը նախատեսված է ուկրաինացի զինվորականների համար և առգրավվել է ռուս զինվորականների կողմից։
«Զենքերը հանձնվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ ուսումնասիրելու և արևմտյան տեխնոլոգիաների հնարավոր պատճենում իրականացնելու համար», - ասվում է Sky News-ի հայտարարության մեջ: