Նոյեմբերի 9-ը պատմական սխալ էր՝ ռևանշ պետք է լինի. Արթուր Ղազինյան
«Թշնամին վախենում է ռևանշից, վախենում է Հայից. ու ճիշտ է անում, որովհետև նոյեմբերի 9-ը պատմական սխալ էր, ինչը պետք է ուղղվի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Ռևանշ պետք է լինի, չի կարող չլինել, ռևանշը պետք է, որ ապրենք, ունենանք պետություն:
Հ.Գ. Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այլևս սպառված է, այն խախտվել է բազմաթիվ անգամներ, իսկ խախտողը՝ ադրբեջանը, դեռ չի պատժվել դրա համար . . .»