Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել են 31-ամյա կնոջ, նրա 12-ամյա աղջկա ու 8-ամյա որդու դիերը
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com -ը հայտնում է, որ ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը, բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել են 3 դի։
Shamshyan.com -ի տեղեկություններով՝ մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։