Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Իտալիայում
Իտալիայի կենտրոնական ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը;
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:07-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռիմինի քաղաքից 64 կիլոմետր դեպի արեւելք։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի նշվում։