Թուրքիան պայմաններ է առաջ քաշել՝ Սիրիայի հետ դիվանագիտական կապեր հաստատելու համար
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կքննարկի Սիրիայի հետ դիվանագիտական կապեր հաստատելու հարցը, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն։
Չավուշօղլուն հավելել է, որ եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն հատուկ ծառայությունների միջեւ առկա շփումները դիվանագիտական մակարդակով մեծացնելու համար, ապա իրենք դա նույնպես կգնահատեն։
Նախարարը նշել է, որ Սիրիայում կայունություն ապահովելու Անկարայի ջանքերի շնորհիվ ավելի քան կես միլիոն սիրիացի արդեն վերադարձել է հայրենիք։