Զելենսկին մեղմել է իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում
Նախագահ Բայդենի վարչակազմի կոչերի հետևանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այժմ կարծում է, որ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները կարող են սկսվել Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։
Հրատարակությունն ընդգծում է, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ին, Զելենսկին մատնանշել է բանակցությունների հինգ պայման, այդ թվում՝ ավելի վաղ հայտարարվածները։
Այս փոփոխությունը, ըստ աղբյուրներից մեկի, տեղի է ունեցել Կիևի և Վաշինգտոնի միջև մի քանի օր տեւած բանակցություններից հետո, մասնավորապես՝ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի այցից հետո։