ԱԺ-ի դարպասները փշալարապատում են, որ խաղաղության նախաստորագրած պայմանագիրը կարողանան վավերացնել, գրեք հուժկու ու խրոխտ ձեր ստատուսները. քաղաքագետ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մարդը անասունից տարբերվում է նաև վրեժի զգացումով:
Իսկ ԱԺ-ի դարպասները փշալարապատում են, որ հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրած պայմանագիրը առաջիկայում՝ վերջնական ստորագրումից հետո՝ ԱԺ-ում կարողանան վավերացնել:
Բայց փույթ չի՝ գրեք երկրի փրկչական հուժկու ու խրոխտ ձեր ստատուսները, հետո էլ, իբր սգացեք կարուստներից հետո»: