Պատրուշևն Իրանում քննարկել է Արևմուտքի միջամտությունը երկրների ներքին գործերին
Թեհրանում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի մասնակցությամբ ռուս-իրանական խորհրդակցություններ են անցկացվել անվտանգության հարցերի շուրջ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱԽ մամուլի ծառայությանը։
«Քննարկվել է տեղեկատվական անվտանգության թեման, ինչպես նաև արևմտյան հետախուզական ծառայությունների կողմից երկու երկրների ներքին գործերին միջամտությանը հակազդելու միջոցները»,- ասվում է զեկույցում։
Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը տնտեսական ներուժի զարգացման և պատժամիջոցների ներքո արտաքին առևտրի հաստատման գործում։ Քննարկվել են նաև իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ հասարակական անվտանգության ապահովման, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում։
Պատրուշևը և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Ալի Շամխանին մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։