«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ)
«Հայաստան» խմբակցությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին։
«Չգիտեմ՝ մարդ ինչքան անադեկվատ պետք է լինի՝ կատարվածից հետո կառչած մնա իշխանությունից։ Նորմալ մարդը կդիմանա այս ամենին։ Այս ամենի հեղինակը պետք է դուրս գա, որ մենք սկսենք ստեղծել այն հայրենիքը հանուն որ այս տղաները զոհաբերեցին իրենց կյանքը։ Ոչինչ չի կարող սփոփել մեր վիշտը, բայց գոնե այս ծանրագույն հետևանքները վերացնենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Գեղամ Նազարյանը։