«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Արսեն Բախշիի Արզումանյանին 2022 թվականի նոյեմբերի 9-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ:
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։