Մերգելյանի այգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ (տեսանյութ)
Մերգելյանի այգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հանգստի գոտում արդեն մեկնարկել են քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող, ինչպես տարիներ առաջ օրինական հիմքերով տրված, այնպես էլ ինքնակամ կառույցների և կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները: