Բնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»
Քաղաքականություն

Խաղաղության օրակարգը չի կարող կենսունակ ու երկարատև լինել, եթե հենված լինի կողմերից մեկի ակնհայտ առավելության, իսկ մյուսի՝ ձախողման վրա. Աբրահամ Գասպարյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների դադարեցման նպատակով 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարությունը շարունակում է Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերը պահել թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական տանդեմի ուղիղ սպառնալիքի տակ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:

Նա նաև նշել է. «Հայադավ հայտարարությունը զինադադար չբերեց, ուր մնաց՝ խաղաղություն տարածաշրջանում. ավելին՝ պատերազմ հրահրած Ադրբեջանը գրավեց միջազգային իրավունքի ոչ ագրեսոր սուբյեկտի՝ ՀՀ տարածքից մոտ 200 քառ կմ տարածք և շարունակում է վերահսկել ինքնիշխան մեր պետության ռազմավարական նշանակության կարևորագույն ճանապարհները, հենակետերն ու ուղիղ նշանառության տակ պահում ՀՀ ենթակառուցվածքները:

Ադրբեջանի ֆաշիստական վարքաբանությունը ցայսօր չի արժանացել քաղաքական պատշաճ արձագանքի թե՛ Հայաստանի իշխանության, թե՛ միջազգային հանրության տարաբնույթ սուբյեկտների ու կազմակերպությունների կողմից, ինչն առաջին հերթին Հայաստանի դիվանագիտությունը փակուղի տարած և ռազմաքաղաքական դաշնակիցներից զրկած պաշտոնական Երևանի անհեռատես քաղաքականության հետևանքն է:

Ռուսաստանի ու Արևմուտքի առճակատումը խախտել է Հարավային կովկասում ուժերի հավասարակշռությունը, հարվածի տակ դրել հայկական զույգ պետությունների ռազմավարական ու կենսական շահերը: Այս ամենից ռազմաքաղաքական դիվիդենտներ են կուտակում Արցախի հայաթափմանն ու կարսացմանը ծառայող պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը՝ թիկունքին ունենալով անհեռատես, չհավասարակշռված ու հայկական անվտանգային օրակարգը չսպասարկող պաշտոնական Երևանի իշխանության անտարբեր ու դատապարտելի լռությունը:

Էներգետիկ ճգնաժամի նախաշեմին գտնվող Եվրամիությունը խախտել է իր քաղաքական սկզբունքայնությունն ու մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ մնալու իր երբեմնի հանձնառությունը. Բրյուսելը տուրք է տալիս ադրբեջանական էներգակիրներից օգտվելու այսրոպեական քաղաքականությանը և փորձում ձերբազատվել Արցախի խնդրից՝ բացահայտորեն աջակցելով Արցախի ուղղահայաց ենթակայությանն Ադրբեջանին: Եվրամիության պաշտոնական այս մոտեցումը, որի ծուղակում կամավոր սկզբունքով հայտնվել է Հայաստանի ու հայության շահերը չսպասարկող գործող իշխանությունը, ոչնչով չի տարբերվում ԽՍՀՄ Կովբյուրոյի

1921 թ. հուլիսյան հայտնի որոշումից, որով Նախիջևանն ու Արցախը բռնակցվեցին ցեղասպան Ադրբեջանին: Արդի միջազգային հարաբերություններում վերպետական ամենաընդգրկուն կազմակերպության՝ ՄԱԿ-ի հիմնական նպատակներից է ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի հարգումը, առանց որի հնարավոր չէ խոսել խաղաղության մասին:

Խաղաղության օրակարգը չի կարող կենսունակ ու երկարատև լինել, եթե հենված լինի հակամարտող կողմերից որևէ մեկի ակնհայտ առավելության, իսկ մյուսի՝ լիակատար ձախողման վրա: Նման մոտեցումը կհանգեցնի համակարտության ռե-էսկալացիայի՝ իր բոլոր բացասական հետևանքներով: ԼՂԻՄ նախկին վարչական շրջաններ Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի գործնական ու իրատեսական լուծումները, կարող են մոտեցնել հակամարտության կողմերին Երևանին, Բաքվին ու Ստեփանակերտին, խաղաղության օրակարգի շուրջ լուրջ բանակցություններ սկսելուն:

Խաղաղության հաստատման պայմանագիրը պետք է անցնի ներպետական մասնագիտական ու հանրային քննարկումների մեծ ճանապարհ: Առանց այդ լեգիտիմության, խաղաղության ամորֆ տեսլականը կդառնա ավելի խոցելի, եթե չասենք՝ անիրականանալի: Ուստիև՝ Հայաստանի իշխանության ստորագրած որևէ փաստաթուղթ կամ ընդունած որևէ հայտարարություն չի համարվում վավեր, եթե չի անցել սահմանադրականության ստուգատեսով: Իսկ այստեղ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները միարժեք կպարտվեն: Պ՛ինդ եղեք»: