Մենք վաղուց գիտեինք, որ նրանք կընդունեն այս որոշումը. Բայդենը՝ Խերսոնից ռուսական զորքի դուրս գալու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Խերսոնից հեռանալու Մոսկվայի հայտարարության մասին։
BBC-ն հայտնում է, որ Բայդենն ասել է, որ դա սպասելի էր և ցույց է տալիս Ռուսաստանում առկա խնդիրները։
«Մենք վաղուց գիտեինք, որ նրանք կընդունեն այս որոշումը։ Եվ այս որոշումը վկայում է այն բանի մասին, որ իրենք՝ ռուսական բանակը, մեծ խնդիրներ ունի»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։