Ռուսաստանը լիովին կորցրել է իր հարձակողական նախաձեռնությունը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուսադրող է անվանում այն, որ ուկրաինական ուժերը կարողացել են ազատագրել երկրի տարածքի մեծ մասը։ Reuters-ը հայտնում է, որ Ստոլտենբերգի հայտարարությունը հնչել է Խերսոնից հեռանալու ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հրամանից հետո։
«Ուկրաինական զինված ուժերի հաղթանակներն ու ձեռքբերումները տեղի են ունենում ուկրաինացի զինվորների խիզախության շնորհիվ, բայց, իհարկե, աջակցությունը, որը նրանք ստանում են Մեծ Բրիտանիայից, ՆԱՏՕ-ի դաշնակիցներից և գործընկերներից, նույնքան կարևոր է»,- ասել է Ստոլտենբերգը։
Պատասխանելով Խերսոնից ռուսական զորքերի նահանջի մասին լրագրողների հարցին՝ նա ասել է, որ Ռուսաստանը լիովին կորցրել է իր հարձակողական նախաձեռնությունը։