Բրիտանիան Ուկրաինային 1000 զենիթային հրթիռ է հանձնել
Մեծ Բրիտանիան այս ձմռանը կավելացնի ուկրաինական բանակին տրամադրվող օգնությունը, Reuters-ին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։
Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, Ուոլեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ այցելել է ռազմական ճամբար, որտեղ ուկրաինացի զինվորականները վերապատրաստվում են Interflex ծրագրի շրջանակներում։
Ուոլասի խոսքով՝ Բրիտանիան շուտով կավարտի մոտ հազար զենիթային հրթիռների փոխանցումը Ուկրաինային։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում, թե որ հրթիռներն են փոխանցվել՝ ասելով միայն, որ դրանք կարող են խոցել անօդաչու թռչող սարքեր և թեւավոր հրթիռներ, և դա կօգնի Ուկրաինային քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության հարցում։