Վլադիմիր Պուտինը պատրաստվում է փորձարկել «Սատան-2» միջուկային հրթիռը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է փորձարկել «Սատան-2» միջուկային հրթիռը, հայտնում է Daily Express-ը։
Նշվում է, որ արկը կարող է կրել ավելի քան 10 մարտագլխիկ՝ 16 հազար մղոն/ժ արագությամբ։
Առաջին փորձարկումից հետո Պուտինն ասաց, որ հրթիռը «կմտածի» Ռուսաստանի թշնամիների փոխարեն։ Դմիտրի Ռոգոզինը մայիսին հայտարարեց, որ գրեթե 50 «Սատան-2» հրթիռներ զանգվածային արտադրության մեջ են և շուտով պատրաստ կլինեն։
«Այս իսկապես եզակի զենքը կամրապնդի մեր Զինված ուժերի մարտական ներուժը, հուսալիորեն կապահովի Ռուսաստանի անվտանգությունը արտաքին սպառնալիքներից և մտածելու տեղիք կտա նրանց, ովքեր կատաղի ագրեսիվ հռետորաբանության թեժ պահին փորձում են սպառնալ մեր երկրին։ Սա աշխարհում նմանը չունի և դեռ երկար ժամանակ չի ունենա»,- մեջբերում է պարբերականը Պուտինի խոսքերը։