Իրանի հետախուզության գլխավոր ղեկավարը զգուշացրել է Սաուդյան Արաբիային
Իրանի հետախուզության ղեկավար Էսմայիլ Խատիբը զգուշացրել է Սաուդյան Արաբիային, որ Թեհրանի շարունակական համբերության երաշխիք չկա: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
«ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսրայելի ռեժիմը և Սաուդյան Արաբիան բացահայտ դեր են խաղացել իրանական մի շարք քաղաքներում տեղի ունեցած վերջին անկարգությունների մեջ»,- բացատրել է Խատիբը:
Նա հավելել է, որ վերջին իրադարձություններում Սիոնիստական ռեժիմի ձեռքն ավելի ակնհայտ է իրագործման մեջ՝ Բրիտանիայի ձեռքը քարոզչության մեջ և Սաուդյան ռեժիմի ձեռքը՝ ֆինանսավորման մեջ»: