Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները տեսականորեն հնարավոր են
Ռուսաստանը պատերազմի ընթացքում ունեցել է զոհված և վիրավորված ավելի քան 100 հազար զինվոր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Մարկ Միլին, գրում է Reuters-ը։
Պենտագոնի տվյալներով՝ ուկրաինական զինված ուժերը պատերազմի սկզբից հավանաբար կրել են մոտավորապես նույն կորուստները։
Գեներալն ասել է, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները տեսականորեն հնարավոր են։
«Երբ կա բանակցելու հնարավորություն, երբ հնարավոր է հասնել խաղաղության, օգտվեք այս պահից»,- ասել է Մարկ Միլին։
Ըստ բարձրաստիճան զինվորականի, նախնական հետախուզությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանն ավարտում է իր զորքերի դուրսբերումը Խերսոնից: