ԱՄՆ-ն և Ճապոնիան խոշոր զորավարժություններ են սկսել
Ճապոնիան և ԱՄՆ-ը նոյեմբերի 10-ին մեկնարկել են «Keen Sword» զորավարժությունը, որին մասնակցում են 36 հազար զինծառայողներ և 30 նավ և 370 ինքնաթիռ: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
«Մենք պարզապես պաշտպանական գործընկերներ չենք, մենք ընկերներ և հարևաններ ենք, որոնք ամրապնդում են Ճապոնիայի պաշտպանությունը և ամրապնդում կապերը»,- ասվում է ԱՄՆ տարածաշրջանային ռազմական հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ։
Զորավարժությունը կտևի մինչև նոյեմբերի 19-ը։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցեն 26 հազար ճապոնացի զինվորականներ, ինչպես նաև ԱՄՆ բանակի 10 հազար զինծառայող, այդ թվում՝ տիեզերական ուժերի ստորաբաժանումներից։ Բացի այդ, զորավարժություններին կներգրավվեն 20 ճապոնական և 10 ամերիկյան նավ, 250 ճապոնական և 120 ամերիկյան ինքնաթիռ։