Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ժամկետը երկարաձգվել է. ԱԱԾ
Ի լրումն սույն թվականի հոկտեմբերի 25-ի ՀՀ ԱԱԾ հայտարարության՝ կառույցը տեղեկացնում է, որ երկարաձգվել է գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ժամկետը:
««Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունների դիմումների ներկայացման ժամկետը (ըստ ներկայացված ձևաչափի) երկարաձգվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։