Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածու Աստղիկ Հակոբյանը
Այսօր Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը. նա ընտրական ցուցակի երրորդ համարն էր։
Այդ պաշտոնի համար առաջադրվել էր երեք թեկնածու՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքից Արթուր Սաֆարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Վահրամ Սուքիասյանը և «Զորավոր համայնք» դաշինքից Աստղիկ Հակոբյանը։
Քվեարկության արդյունքում հաղթեց և Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց Աստղիկ Հակոբյանը։ Նա ստացավ 11 ձայն, ՔՊ–ից Վահրամ Սուքիասյանը՝ 8 ձայն և «Արժանապատիվ սերունդ» դաշինքից Արթուր Սաֆարյանը 2 ձայն։
Համայնքի ղեկավարի երդման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 12։00-ին։