Գերեզմանատնով անցնող կոյուղին վնասվել է, ծածկել գերեզմանատեղեր և ճահիճ առաջացրել. գարշահոտություն է տարածվում (տեսանյութ)
Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան տարածքով անցնող կոյուղու վնասման պատճառով 20 գերեզմանատեղ ամբողջությամբ ծածկվել է: Կոյուղաջուրը նաև հոսել է հարակից մշակովի հողատարածքներ: Քաղաքապետարանը «Վեոլիա ջուր» ընկերության հետ նախաձեռնել է լուծել տասնամյակների խնդիրը:
Այժմ ջրի հոսքը դադարեցվել է՝ մինչև խնդրի վերջնական լուծումն ու տարածքի բարեկարգումը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։