Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին որոշում է ստորգրել` Հակոբ Ավագյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:
Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահվել է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանին: