ԱՄՆ-ում և Եվրոպայում չեն հավատում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մոտալուտ մեկնարկին
ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաները հայտարարել են, որ չեն հավատում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մոտալուտ մեկնարկին: Այդ մասին գրում է The New York Times պարբերականը։
Նշվում է, որ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ այժմ դժվար է պատկերացնել այնպիսի պայմաններ, որոնց կհամաձայնեն թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը։ Երկու կողմերն էլ կարծում են, որ շարունակվող մարտերն «այժմ կամրապնդեն իրենց բանակցային դիրքերը»։
«Հատուկ գործողության մեկնարկից ավելի քան ութ ամիս անց ԱՄՆ և եվրոպացի պաշտոնյաները դժվարանում են նկարագրել հակամարտության հավանական արդյունքը, որն ընդունելի կլինի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինի կողմից»,- գրում է հոդվածի հեղինակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկու գրասենյակը սկսել է խոսել բանակցությունների նախապայմանների մասին։