Բայդենը կոչ է արել ստուգել Իլոն Մասկի կապերը այլ երկրների հետ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ստուգել Իլոն Մասկին այլ երկրների հետ հաղորդակցվելու համար։ Այս մասին ամերիկացի նախագահն ասել է մամուլի ասուլիսում, գրում է The Washington Post-ը։
Լրագրողները Ջո Բայդենին հարցրել են, թե արդյոք նա Իլոն Մասկին ազգային անվտանգության սպառնալիք է համարում, և արդյոք ԱՄՆ կառավարությունը պետք է հետաքննի Twitter-ի նրա ձեռքբերումը:
«Կարծում եմ, որ Իլոն Մասկի համագործակցությունը և այլ երկրների հետ հարաբերություններն արժանի են ուշադրության։ Կարծում եմ՝ արժե նայել, և միայն այսքանը կասեմ»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սպիտակ տունը քննարկում է Իլոն Մասկի հնարավոր ստուգումը ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի համար՝ Ուկրաինայի վերաբերյալ նրա հայտարարությունների պատճառով։