Իրանը մշակել է սեփական հիպերձայնային հրթիռը
Իրանը մշակել է սեփական արտադրության առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն, փոխանցում է Tasnim-ը։
«Այս նոր հրթիռը կանցնի հակահրթիռային պաշտպանության փորձարկման բոլոր համակարգերով, և ես չեմ կարծում, որ տասնամյակներով տեխնոլոգիա կգտնվի դրան հակազդելու համար»,- ասել է բարձրաստիճան զինվորականը:
Նա ընդգծել է, որ մշակված հրթիռը կկարողանա ոչնչացնել թշնամու հակահրթիռային համակարգերը։ Նման զենքի մշակումը մեծ քայլ էր Իրանի համար հրթիռների արտադրության մեջ, ասել է Ամիրալի Հաջիզադեն։