Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրություններում հենց Մարտուն Գրիգորյանն է լինելու իշխանության թեկնածուն. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա փետրվարյան իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքած ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ Գյումրիում քաղաքական էլիտայի մասնակցությամբ նշում էր իր ծննդյան 35-ամյակը։
Պատգամավորն իր տարեդարձին հրավիրել էր ինչպես ՀՀԿ-ականների, այնպես էլ ԲՀԿ-ականների։ Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ Գոիգորյանին 35-ամյակի կապակցությամբ պարգեւատրեց ԱԺ նախագահի հուշամեդալով հասարակական-քաղաքական կյանքում ներդրած մեծ ավանդի եւ ծավալած գործունեության համար։ «Աժ նախագահը կարեւորել է պատգամավորի գործունեությունը քաղաքական ասպարեզում եւ մաղթել նոր ձեռքբերումներ ու հաջողություններ».– ասված է ԱԺ հաղորդագրության մեջ։
Այսպիսով, իշխանությունը բացահայտ ցույց տվեց, որ այս տարի Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրություններում հենց Մարտուն Գրիգորյանն է լինելու իր թեկնածուն։ Գյումրիի նախկին եւ գործող քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի եւ Սամվել Բալասանյանի հոգեվիճակի մասին տեղեկություններ չկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում