Զելենսկին չի մասնակցի G20 գագաթնաժողովին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մեկնի Բալիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին՝ ներքին զբաղվածության պատճառով։ Այս տեղեկությունը հաստատել է Ինդոնեզիայի ծովային հարցերով և ներդրումների հարցերով նախարար-համակարգող Լյուհութ Բինսար Փանջայտանը, ով պատասխանատու է G20-ի գագաթնաժողովի կազմակերպման համար, հայտնում է detikBali-ն։
«Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներն ունեն խիտ գրաֆիկներ, որոնք մենք պետք է հարգենք»,- ասաց նա:
Ավելի վաղ Ինդոնեզիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Գամյանինը հարցազրույցում ասել էր, որ G20 գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահի ներկայության մասին ստույգ տեղեկություն դեռ չկա։ Բայց նա, ամենայն հավանականությամբ, հանդիպմանը ելույթ կունենա առցանց ձևաչափով: