Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են. Էդուարդ Շարմազանով
Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հիշեք 2020-ի սեպտեմբեր 25-26-ին նրա ելույթները։
Դրան հաջորդեցին պատերազմը, նոյեմբերի 9-ի խայտառակությունն ու «խաղաղության օրակարգ»-ը։
Արտասահմանյան սցենարիստներն երևի հանձնարարել են «ազգային-ազատագրական» ճառեր անել, նոր պայմանավորված բախում սարքել ու վերջնականապես հասնել թուրք-ադրբեջանական օրակարգի իրականացմանը։
Չեմ բացառում «խաղաղասեր» Նիկոլը նոր Սարդարապատի ու հանուն Հայաստանի զոհվելու պատրաստակամության մասին հայտարարի։ Բայց արդյունքում կարող են զոհվել ուրիշները, իսկ կապիտուլյացիա-2 կստորագրի Նիկոլը»,- գրել է նա։