Փոխարտգործնախարարը Լեհաստանի Սենատի պատգամավորի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ–ն, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։
Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրների։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։