Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
Քաղաքականություն

Ներքին Հանդ գյուղում կյանքը դադարել է, գյուղում այլևս ընտանիքներ չկան, նախկինի կենսուրախ համայնքից վերածվել է ուրվական գյուղի. Թաթոան

2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և ՀՀ տարածք ներխուժումների հետևանքով Սյունիքի մարզի Կապան համայնքի Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերը հայտնվել են ադրբեջանական ուղիղ նշանառության ներքո։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոանը։

«Ներքին Հանդ գյուղում պարզապես դադարել է կյանքը, գյուղում այլևս ընտանիքներ չկան, նախկինի ակտիվ և կենսուրախ համայնքից վերածվել է ուրվական գյուղի։

Գյուղի դպրոցն ադրբեջանական ուղիղ նշանառության ներքո է, և չի գործում: Ադրբեջանական զինված տեղակայումների պատճառով չի գործում հասարակական տրանսպորտը, մարդիկ մեկուսացման մեջ են: Գյուղի ջրի ակունքներն ադրբեջանական օկուպացիայի ներքո են:

Մարդիկ չեն կարողանում մոտենալ գյուղի գերեզմանոցին, իրենց հարազատների շիրիմներին, քանի որ այն ադրբեջանական օկուպացիայի ներքո է։ Ադրբեջանական զինված ծառայողներն ազատորեն շրջում գերեզմանոցի տարածքում:

Միայն Ներքին Հանդում օկուպացված է 240 հա, իսկ Սրաշենում` 160 հա տարածք:

Մարդիկ զրկվել են արոտավայրերից, վարելահողերից ու խոտհարքերից, կանգնել են սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, զրկվել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Թե´ Սրաշենում, թե´ Ներքին Հանդում 70%-ով կրճատվել է անասնագլխաքանակը:

Մարդիկ վնասներ են կրում տարածքում տեղադրած ականնների հետևանքով․ հենց մեր փաստահավաք աշխատանքների ժամանակ ականատես եղանք, թե ինչպես բնակիչներից մեկի 3 կովերը սատկեցին ականի վրա պայթյունից։

Մենք մանրամասն հաշվել ենք․ միայն Ներքին Հանդում ադրբեջանական մինչև 10 զինված դիրք կա, դիրքերում էլ մինչև անգամ 20-ի հասնող զինծառայող և ավելին։

Ադրբեջանական զինծառայողները մարդկանց կյանքը վերածել են անհնարինության։

Այս ամենը ադրբեջանական պետական թշանամանքի մտածված հանցավոր քաղաքականություն է:

Այսքանից հետո միայն միամիտը կարող է կարծել, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության է պատրաստվում։ Ես համոզված եմ, որ եթե այս պայմաններում Ադրբեջանի հետ կնքվի, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագիր», այն պարզապես չի գործի։

Ես նորից եմ կրկնում, որ մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից։

Այո, պատերազմից անմիջապես հետո` 2020թ. դեկտեմբեր ամսից իմ առաջ քաշած ապառազմականացված անվտանգության գոտու գաղափարը լիովին իրատեսական է։

Այս գյուղերի հետ կապված այսօր ներկայացրել եմ փաստահավաք նոր տվյալները, որ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation իրականացրել է միջազգային հայտնի փաստաբաններ Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնյանի (Karnig Kerkonian) հետ։ Նշված գյուղերում աշխատանքներն իրականացվել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ»,- գրել է Թաթոյանը: