Զելենսկին ու Կանադայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի փաստը։ Ինչպես հայտնել են Կանադայի ղեկավարի մամուլի ծառայությունում, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Կիևին աջակցելու շարունակականությունը։
«Վարչապետը վերահաստատել է Կանադայի հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային և նրա ժողովրդին ռազմական, տնտեսական և հումանիտար օգնության միջոցով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - ՏԱՍՍ-ը մեջբերում է հայտարարությունը:
Ինչպես նշել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը, բանակցությունների շրջանակներում Թրյուդոն Զելենսկու հետ հատուկ պարզաբանել է, թե այլ կերպ Օտտավան ինչպես կարող է օգնել Ուկրաինային։ Գերատեսչությունում ընդգծել են, որ խոսքը ոչ միայն Կիևի կարիքների մասին է տվյալ պահին, այլև երկարաժամկետ հեռանկարում։