Առաջին ձյունը. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Հանրապետության լեռնային առանձին շրջաններում տեղաց առաջին ձյունը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով տեսանյութ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից:
Մեկնաբանությունների դաշտում օգտատերերը նշել են, որ ձյուն է տեղացել նաև Սևան, Ծաղկաձոր քաղաքներում, Մարգահովիտ, Մադինա և այլ համայնքներում: