ՀՀ իշխանությունները հոժարակամ գնում են Արցախի ԶՈւ ինստիտուտի կազմաքանդմանը. Արցախի ԱԺ պատգամավոր
Բնական է, որ պետական ինստիտուտների կազմաքանդման առաջին քայլը, ոչ թե թշնամին կընտրի նախագահի կամ օրենսդիր մարմնի կազմաքանդումը, այլ զինված ուժերի ինստիտուտի կազմաքանդումը, որին հոժարակամ գնում են ՀՀ իշխանությունները: Ֆեյսբուքի իր էջում այսպիսի դիտարկում է արել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
«Զինված ուժերը (Բանակ), պետության կարևորագույն զինված կազմակերպությունն է, որը նախատեսված է երկրի անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։
Զինված ուժերի կոչումը, խնդիրները, կառուցման սկզբունքները, անձնակազմի ուսուցումն ու դաստիարակությունը պայմանավորված են հասարակական, պետական կարգով և պետության քաղաքականությամբ:
Բնական է, որ պետական ինստիտուտների կազմաքանդման առաջին քայլը, ոչ թե թշնամին կընտրի նախագահի կամ օրենսդիր մարմնի կազմաքանդումը, այլ զինված ուժերի ինստիտուտի կազմաքանդումը, որին հոժարակամ գնում են ՀՀ իշխանությունները: Սա ևս մեկ ահազանգ է ԱՀ իշխանություններին: Կանգ առե՛ք»,- գրել է նա։