Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ՝ պաշտոնյաների հակաիրանական հայտարարությունների առնչությամբ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանին ԱԳ նախարարի օգնականը կանչել է ԱԳՆ՝ ի նշան բողոքի՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ոչ բարեկամական հայտարարությունների դեմ»,- գրում է ISNA-ն:
Զրույցի ընթացքում իրանական կողմն իր բողոք է հայտնել Ալիզադեին՝ կապված ադրբեջանական պաշտոնյաների ոչ բարեկամական հռետորաբանության, ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներում Իրանի մասին իրականությանը չհամապատասխանող հոդվածներ գրելու համար: Թեհրանն ակնկալում է, որ Բաքվի կողմից նման գործողությունները կդադարեն հնարավորինս շուտ և չեն կրկնվի ապագայում։
Ադրբեջանի դեսպանն իր հերթին Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկացրել է, որ անմիջապես կտեղեկացնի Բաքվին տեղի ունեցած զրույցի մասին։