Ես՝ որպես թուրք, հպարտություն զգացի. Էրդողանը՝ Արցախի օկուպացված տարածքներում 2 տարում իրականացված շինարարության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Սամարղանդում թուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովում խոսել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին, ասել, որ հպարտ է Ղարաբաղում կատարված շինարարական և վերականգնողական աշխատանքներով։
«Այս տարածքներում տեղի ունեցող միջոցառումների առիթով այցելություններն ինձ լավ հնարավորություն տվեցին տեղում ծանոթանալու այստեղ կատարվող աշխատանքներին։ Սա տեսնելով՝ ես՝ որպես թուրք, հպարտություն զգացի։ Նման կարճ ժամանակահատվածում նման ձեռքբերումները հպարտության տեղիք են տալիս»,- ասել է Էրդողանը։